Չորեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2012 16:24
Բանկերի միություն. Ֆինանսական արբիտրաժի համակարգը Հայաստանում դեռ գտնվում է կայացման փուլում
ԱրմԻնֆո. Այսօր արդեն կարելի է նշել, որ ֆինանսական արբիտրաժի համակարգը Հայաստանում դեռ գտնվում է կայացման փուլում: Այս մասին այսօր Երևանում կայացած սեմինարում հայտարարել է Հայաստանի բանկերի Միության արբիտրաժային միավորի նախագահ Նաիրա Մակարյանը:
Նրա խոսքերով, Հայաստանում աճում է ֆինանսական արբիտրի մասսայականությունն ու զբաղվածությունը: Մասնավորապես, ավելի շատ հայտեր են ստացվում, կապված տարբր տեսակի բանկային վեճերի հետ: ՙՖինանսական օմբուդսմենի ինստիտուտի իմաստը կայանում է նրանում, որ մեզ կարող են դիմել ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ իրավաբանական անձինք՚,-նշել է Մակարյանը:
Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ արբիտրաժի համակարգը բանկերի, բանկերի ու բիզնեսի միջեւ վեճերում իրեն դրսեւորում է բավականին արդյունավետ: Կառույցին օգնում է նրա կարգվիճակը, քանի որ արբիտրաժի որոշումը բեկման ենթակա չէ, իսկ արբիտրաժից դատարան գործը կարող է ուղարկվել միայն կողմերի համաձայնությամբ, նշել է նա, հավելելով, որ տարեսկզբից արդեն քննարկվել է 350 գործ, իսկ ներկայումս վարույթում է գտնվում եւս 150 գործ: