Չորեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2012 16:55
ՀՀ ԿԲ. 2011 թվականին Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացները բնորոշվում են տնտեսական ակտիվության աճով եւ մակրոտնտսական կայունության բարելավումով
ԱրմԻնֆո. ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը 2011 թվականին կազմեց 105.7 մլրդ.դրամ, ինչը 53 մլրդ.դրամով զիջում էր նախտեսված ցուցանիշին եւ 68.2 մլր.դրամով պակաս էր 2010 թվականի ցուցանիշից: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ ԱրթուրՋավադյանը, ՀՀ խորհրդարանում ներկայացնելով երկրի 2012 թվականի պետբյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ ԿԲ եզրակացությունը:
Նրա խոսքերով, ԿԲ կողմից տարեսկզբից իրականացվող`դրամավարկային պայմանների խստացումը եւ բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված` կառավարության քաղաքականությունը, բարենպաստ պայմաններ ստեղծեցին ինֆլյացիոն միջավյրը մեղմելու ուղղությամբ: Նա նշեց, որ սեպտեմբերին ԿԲ 0.5 տոկոսային կետով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ՙԻրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում ինֆլյացիան վերադարձավ տատանումների թույլատրված միջակայք, տարվրջին կազմլով 4.7%՚,-ընդգծց ԿԲ նախագահը, հավլելով, որ ՙ2011 թվականին Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացները բնորոշվում են տնտեսական ակտիվության աճով եւ մակրոտնտսական կայունության բարելավումով՚:
Նրա խոսքերով, ՀՆԱ նկատմամբ դեֆիցիտի հարաբերությունը 2011 թվականին կազմեց 2.8%, բյուջեով նախատեսված 3.5%-ի փոխարեն: Ընդ որում, դեֆիցիտի ֆինանսավորման 62.4%-ը կտարվել է ներքին աղբյուրներից: Ջավադյանը տեղեկացրել է, որ եկամուտների գծով գրանցվել է 12.9% աճ: Հարկային մուտքերն աճել են 10.1%, իսկ սոցվճարները` 17.2%: ՀՆԱ նկատմամբ հարկային մուտքերը տարեվերջի դրությամբ, տարեկան կտրվածքով, կաճեն 0.4 տոկոսային կետով: Նրա խոսքերով, պետբյուջեի ծախսերը 2011 թվականին կազմել են ՀՆԱ-ի 25.8-ը, նախատեսված 26.6%-ի փոխարեն: 
Եզրափակելով, ԿԲ նախագահը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից 2011 թվականին իրականացված հավասարակշռված հարկա-բյուջետային քաղաքականության իրականացումը, ինչը պայմանավորված էր միջնաժամկետ ծրագրով նախատեսված միջոցառումների միջոցով կրճատել բյուջեի դեֆիցիտը, իրական նախադրյալներ կստեղծի մակրոտնտեսական կայունության պահպանման համար եւ կնպաստի ինֆլյացիայի նախատեսված միջին ցուցանիշի պահպանմանը: