Շաբաթ, 29 Սեպտեմբերի 2012 16:49
Անլիք Բանկը մտադիր է մինչև տարվերջ ակտիվ քարտերի քանակը հասցնել 50 հազարի, իսկ POS-թերմինալների քանակը` 600-ի
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ քարտապանների քանակը 2012 հունվարի 1-ից մինչև 2012 թվականի սեպտեմբերի 29-ը ավելացել է ավելի քան 10%-ով, այժմ Բանկն ունի շուրջ 47,000 ակտիվ միջազգային և տեղային քարտ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անլիք Բանկի լրատվական ծառայությունից, զգալի աճ է նկատվել POS տերմինալների գծով: 2012 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում POS տերմինալների քանակն ավելացել է գրեթե Զ-ով` հասցնելով նրանց թիվը 555-ի:
ՙԲանկը պլանավորում է 2012 թվականի ավարտին ակտիվ քարտերի թիվը հասցնել 50,000-ի, իսկ POS տերմինալների թիվը` 600-ի՚- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործաոնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական Տեղեկագրի, 2012 թվականի ապրիլ 1-ի դրությամբ, 44 հազար ակտիվ քարտերի քանակով Անելիք բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում, որտեղ 47%-ը հանդիսանում են Visa քարտեր: Ակտիվ քարտրի քանակը տարեկան կտրվածքով աճել է 20%, հիմնականում միջազգային քարտերի աճի շնորհիվ: Հիշեցնենք, որ Անլիք Բանկն առաջինն էր Հայաստանում, որն սկսեց սպասարկել նաև միջազգային Visa և MasterCard համակարգերի քարտերը: Բանկի բանկոմատների թիվւ հասնում է 41-ի, որոնցից 34-ը տեղակայված է Երևանում, իսկ 7-ը` մարեզրում: Սեփական POS-թերմինալնրի քանակով բանկը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը ¥430 POS-թերմինալ¤: