Երկուշաբթի, 1 Հոկտեմբերի 2012 17:03
Հեղախություն Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ - Արարատբանկի 1 մլն. դոլարի պարտատոմսերի թողարկումը
ԱրմԻնֆո. Առաջին անգամ Հայաստանի կապիտալի շուկայում Արարատբանը հայտարարել է 1 մլն.դոլար գումարով դոլարային պարտատոմսերի թողարկման մասին: Ինչպես այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, բանկի կորպորատիվ պարտատոմերի բացված բաժանորդագրությունը կկայանա ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ից մինչեւ15-ը:
Նա նշել է, որ թողարկման եկամտաբերությունը սահմանվել է 9%, շրջանառության ժամկետը` 3 տարի, ընդ որում` արժեկտրոնային եկամուտների եռամսյակային վճարումով: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 25 դոլար: Նա նշել է, որ ներդրումային գործիքների դիվերսիֆիկացիան կբարձրացնի ներդրումային արդյունավետությունը Հայաստանում: Ըստ Դ. Հարությունյանի, արտարժութային նոր գործիքի առկայությունը շուկայում չի առաջացնի դոլարի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճ:
Իր հերթին, Բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն առաջին թողարկումը կապիտալի հայրենական շուկայի պատմության մեջ անվանել է հեղափոխական իրադարձություն: Նա նկատել է, որ պոտենցիալ թողարկողների համար հնարավորություն է բացվում ներգրավել համեմատաբար էժան դոլարային ռեսուրսներ: Համեմատության համար նա նկատել է, որ դոլարային վարկը բանկի հաճախորդի վրա կնստի 12-13%: Ըստ Սարոյանի գնահատականների, պարտատոմսերը Հայաստանում կունենան մեծ պահանջարկ:
Բորսայի գլխավոր տնօրենը հաղորդել է, որ շուտով Բորսայում կկազմակերպվի կորպորատիվ արտարժութային պարտատոմսերի ՌԵՊՈ-շուկա:
Նշենք, որ արտարժութային պարտատոմսերի թողարկման մասին որոշումը Կենտրոնական բանկը կայացրեց 2012 թվականի հունիսի 20-ին: Ըստ ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների, արտարժութային պարտատոմսերի հարթակի արդիականացումը, իսկ այժմ էլ`նաեւ դրա ընդունումը, առաջին հերթին կապված է դրամային պարտատոմսերի հարթակի լճացման հետ, որպես ֆինանսական ճգնաժամի հետեւանք, ինչն 2009 թվականի մարտին բերեց ՀՀ դրամի կտրուկ արժեզրկմանը: Այլընտրանքային գործիքների տոկոսադրույքների աճի հետ կապված կորպորատիվ բոնդերի գրավչությունը կտրուկ ընկավ, եւ, գործնականում, բոլոր նոր թողարկումներն իրականացվում էին նախորդ թողարկումները վերաֆինանսավորելու նպատակով: Ներկայումս Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում են ընդամենը 2 թողարկողների պարտատոմսեր:
Ըստ Արարատբանկի տվյալների, 2012 թվականի առաջին կիսամյակում բանկի ակտիվներն աճել են 25%, մինչեւ 109.4 մլրդ.դրամ, սեփական կապիտալը`14%, մինչեւ 14 մլրդ.դրամ: Բանկի վարկային ներդրումները տարեսկզբից աճել են 16%, կազմելով 48.5 մլրդ.դրամ: Կիսամյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 1 159 մլրդ.դրամ: Նախորդ տարին բանկը եզրափակեց 2.2 մլրդ.դրամ զուտ շահույթով: Բանկի մասնաճյուղերի ցանկը ներկայումս կազմված է 45 բաժանմունքներից, որոնցից երեքը բացվել է առաջին կիսամյակում: Մինչեւ տարվերջ Բանկը մտադիր է բացել եւս 2 մասնաճյուղ: