Երեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2012 17:28
ՀՀ ֆինանսների նախարարը եւ ԿԲ նախագահը մեկնել են Տոկիո
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե աբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տոկիո` Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից, ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, այլ պաշտոնատար անձինք:
Այցի շրջանակներում նախատեսված են հայկական պատվիրակության հանդիպումները Համաշխարհային բանկի (WB), Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ: