Երեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2012 18:51
Այսօր Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել դադարեցնել ՙԶոլոտայա Կորոնա՚ վճարային համակարգի գործունեությունը Հայաստանում
ԱրմԻնֆո. Այսօր Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել դադարեցնել ՙԶոլոտայա Կորոնա՚ վճարային համակարգի գործունեությունը Հայաստանում: Այս մասին է նշվում ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ:
Նման որոշումը Կնտրոնական բանկն ընդունել է ընկերության գործունեության մոնիթորինգի եւ հաճախորդների բողոքների արդյունքում, մասնավորապես, ընկերությունը ծառայություններ չի տրամադրել հայկական բանկերի մի շարք մասնաճյուղրում:
ՙԶոլոտայա Կորոնա՚ վճարային համակարգը հանդիսանում է ռուսական ՙՖինանսական տեխնոլոգիանրի կենտրոնի՚ անդամ եւ 2003 թվականից հանդիսանում է
վճարահաշվարկային համակարգի օպերատոր: Ընկերությունը ծառայություններ է մատուցում հետխորհրդային տարածաշրջանում եւ փոխանցումներ է իրականացնում 200 երկրներում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին, Հայաստանի Կենտրոնական բանկը դադարեցրել էր նաեւ ռուսական վճարային Migom համակարգի գործունեությունը Հայաստանում:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր վճարահաշվարկային 10 կազմակերպություն: