Երեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2012 22:01
Երեւանում տեղի կունենա ՙԴրամական փոխանցումները ԱՊՀ տարածքում. զարգացման հեռանկարները, նոր տրենդներ ու տեխնոլոգիաներ՚ խորագրով Առաջին Միջազգային Կոնֆերանսը
ԱրմԻնֆո. Սույն թվականի հոկտեմբերի 25-27-ը Երեւանում տեղի կունենա ՙԴրամական փոխանցումները ԱՊՀ տարածքում. զարգացման հեռանկարները, նոր տրենդներ ու տեխնոլոգիաներ՚ խորագրով Առաջին Միջազգային Կոնֆերանսը, որը կազմակերպել են դրամական փոխանցումների Յունիսթրիմ համակարգը եւ ՀՀ Կենտրոնական բանկը, Դրամական փոխանցումների միջազգային Ասոցիացիայի (IAMTN) աջակցությամբ:
Ինչպես տեղեկացվել է Յունիսթրիմ-ի կայքը, կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցեն տարբեր երկրների Կենտրոնական բանկերի, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների, վճարային համակարգերի ներկայացուցիչներ ՌԴ, Վրաստանի, Բալթյան երկրների խոշորագույն բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բանկային բիզնեսին տեխնոլոգիական լուծումներ տրամադրող կազմակերպություններ:
Կոնֆերանսի հիմնական խնդիր է` դրամական փոխանցումների շուկայի հետագա զարգացումները: Կքննարկվեն օրենսդրական կարգավորմանը, բանկային վերահսկողությանը, ինչպես նաեւ շուկայի թափանցիկությունն ապահովող գործիքների վերաբերյալ հարցեր: Կոնֆերանսի առանձին թեման կլինի ՏՏ-ինտեգրման խնդիրը, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ներդրումը եւ ինովացիոն լուծումները դրամական փոխանցումների ոլորտում: