Հինգշաբթի, 11 Հոկտեմբերի 2012 12:44
"Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ" ՓԲԸ զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 150-ի
ԱրմԻնֆո: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը 120-ից հասել է մինչև 150: Բանկի քարտապաններն հնարավորություն ունեն ստանալու զեղչեր հանրապետության առևտրային կենտրոններում, հյուրանոցներում, բժշկական կենտրոններում, ինչպես նաև հանրապետության հանգստի և զվարճանքների բազմաթիվ կետերում: Զեղչերը կարելի է ստանալ կամ անկանխիկ գործարքների դեպքում, կամ պարզապես ներկայացնելով Բանկի քարտը: Զեղչային սպասարկման կետերի թիվը մշտապես աճելու է, և երկու ամիսը մեկ անգամ այն թարմացվելու է մեր Բանկի կայքում: Սպասարկման կետերի ցուցակին կարող եք ծանոթանալ`այցելելով http://www.areximbank.am/am/discount_program/ կայքէջը: