Ուրբաթ, 5 Հոկտեմբերի 2012 17:00
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը պարգևատրվել է մեդալով
ԱրմԻնֆո: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆե մեդալով: Պարոն Գրիգորյանին մեդալը հանձնել է նախարար Արմեն Երիցյանը:
Համաձայն նախարարի հրամանի՝ մեդալը շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ներդրման ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրությունե իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,13 միլիարդ դրամ (6 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 49 գրասենյակներ, այդ թվում 15 գրասենյակ Երևանում, և 34՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: