Ուրբաթ, 12 Հոկտեմբերի 2012 18:30
Անցած շաբաթ բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 40 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 41 տոկոսով
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 1-7 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26 մլրդ դրամ (շաբաթվա ընթացքում 40 տոկոս անկում), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49.5 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա ընթացքում 41 տոկոս անկում):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,232,449 ԱՄՆ դոլար 406.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92,588,407 ԱՄՆ դոլար 407.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,093,914 EUR 524.40 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,992,687 EUR 526.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱե ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 746,954,033 ՌԴ ռուբլի 12.95 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 102,602,374 ՌԴ ռուբլի 13.16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: