Երկուշաբթի, 15 Հոկտեմբերի 2012 19:35
Հայաստանի վարկային կազմակերպությունները նվազեցնում են գյուղատնտեսության վարկավորման ծավալները
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունները 2012 թվականի սեպետմբերի 1-ի դրությամբ ՀՀ ռեզիդենտներին տրամադրել են 142.9 մլրդ. դրամի ($ 341.9 մլն) վարկեր, ամսական աճը կազմել է 1.3%, իսկ տարեկան աճը` 54.7%: Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի ամենամսյա հաշվետվության մեջ, նշված գումարում ՀՀ դրամով վարկերը կազմել են 65.9% կամ 94.1 մլրդ դրամ ($ 225.2 մլն), իսկ դոլարով վարկերը` 34.1% կամ 48,8 մլրդ դրամ ($ 116.7 մլն): Վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելների կազմում առաջատարներն են 3 ոլորտները` ֆինանսական հատվածը` 29%, գյուղատնտեսությունը`18.7% եւ առեւտուրը` 13%, իսկ դրանց ընդհանուր ծավալը կազմել է մոտ 60.7%:
Աղբյուրի համաձայն, վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում ամենամեծ ծավալը կազմել է ֆինանսական հատվածը` 41.446 մլրդ դրամ ($ 99.151 մլն), որտեղ Հ դրամով վարկերը կազմլ են 80,3% կամ 33.294 մլրդ դրամ ($ 79.650 մլն), տարկան կտրվածքով աճելով 63.4%, իսկ օգոստոսին` 2.6%: Ֆինանսական հատվածին տրամադրված վարկերի կազմում բանկերին տրամադրված վարկերի եւ ավանդների ծավալները կազմել են ավլի քան 89% կամ 37.066 մլրդ դրամ ($ 88.673 մլն):
Երկրորդ տեղում գյուղատնտեսության վարկավորումը` 26.704 մլրդ դրամ ($ 63.886 մլն), տարկան կտրվածքով աճելով 41.9%, իսկ օգոստոսին նվազլով 2%: Ընդ որում, այդ անկումը շարունակվում են նախորդ ամսվանից: Իսկ հուլիսին գյուղատնտեսական վարկերի ծավալը նվազել է 1,6%: Այստեղ առյուծի բաժինը` 87,9% կազմել են ՀՀ դրամով վարկերը: Երրորդ տեղում է առեւտրի ոլորտի վարկավորումը` 18.565 մլրդ դրամ ($ 44.4 մլն), տարեկան աճը` 34.9%, իսկ միայն օգոստոսին` 0.8%: Այստեղ շարունակում են գերակշռել արտարժութային վարկերը` առեւտրի բոլոր վարկերի 59.7%-ը կամ 11.075 մլրդ դրամ ($ 26.5 մլն), իսկ ՀՀ դրամով վարկերը կազմել են 40.3% կամ 7,490 մլրդ դրամ ($ 17,9 մլն ): Առեւտրի վարկավորման կազմում մանրածախի բաժինը կազմլ է 79% կամ 14.673 մլրդ դրամ ($ 35.103 մլն դոլար), իսկ մեծածախի բաժինը` 19.3% կամ 3.6 մլրդ դրամ ($ 8.6 մլն):
Հիփոթեքային վարկերի ծավալը հաշվետու ամսում է 2.5%, իսկ տարեկան կտրվածքով` 40.3%, սեպտեմբերի 1-ին կազմելով 16.3 մլրդ դրամ ($ 38.9 մլն): Այդ գումարի կազմում ՀՀ դրամով վարկերը կազմել են 64% կամ 10.311 մլրդ դրամ ($ 24.7 մլն.): Միեւնույն ժամանակ, սպառողական վարկերը կազմել են 12.201 մլրդ դրամ ($ 29.2¤, հիմնականում դրամային, գրանցելով ամսական 4,8%, իսկ տարեկան` գրեթե 86% աճ: Սպառողական վարկերի կազմում ոսկու գրավով վարկերը կազմել են մոտ 20%, կենցաղային էլեկտրատեխնիկա գնելու նպատակով ապառիկ վարկերը` մոտ 13%, իսկ ավտովարկերը` ավելի քան 2%:
Վերամշակման ոլորտի վարկավորումն ամսվա կտրվածքով նվազել է 0.5%, իսկ տարեկան կտրվածքով աճել է 73.7%, սեպտեմբերի 1-ին կազմելով 7,802 մլրդ դրամ ($ 18.7 մլն), որտեղ ՀՀ դրամով վարկերը կազմել են 64.3% կամ 5 մլրդ դրամ ($ 12 մլն): Իսկ սննդի արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը կազմել են 32.1% կամ 2,504 մլրդ դրամ ($ 6 մլն):
Հայաստանի շինարարության ոլորտում ՈՒՎԿ-նրի կողմից տրամադրված վարկերը կազմել են ` 5.517 մլրդ դրամ ($ 13.2 մլն), տարեկան աճը` ավելի քան 2 անգամ, իսկ օգոստոսին` 0.4%, որտեղ արտարժույթով վարկերը կազմլ են 80.4%: Այս ոլորտի վարկերի հիմնական ծավլներն ուղղվել են բնակարանային շինարարությանը` 4,710 մլրդ ($ 11.3 մլն):
Նշենք, որ Հայաստանում գործում է 32 վարկային ընկերություն, որոնցից 28-ը ունիվերսալ վարկային կազմակերպություն է, 4-ը` հիփոթեքային, 3-ը` լիզինգային եւ 1 վարկային միոություն: