Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2012 16:46
Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն ապահովել է ակտիվների տարեկան 36.5% աճ, մինչեւ 112.3 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. 2012 թվականի 3-րդ եռամսյակում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն գրանցել է հիմնական ցուցանիշների աճ` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից,
2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 112.3 մլրդ ՀՀ դրամ, որոնց աճը տարեկան կտրվածքով կազմել է 30.0 մլրդ ՀՀ դրամ կամ 36.5%: Հաճախորդներին տրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 88.4 մլրդ ՀՀ դրամ` տարեկան կտրվածքով ավելանալով 24.4 մլրդ ՀՀ դրամով կամ 38.1%-ով:
Բանկի ընդհանուր պարտավորությունները 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 95.8 մլրդ ՀՀ դրամ` տարեկան կտրվածքով ավելանալով 28.9 մլրդ ՀՀ դրամով կամ 43.3%-ով: Հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունները կազմել են 40.9 մլրդ ՀՀ դրամ` տարեկան կտրվածքով ավելանալով 15.2 մլրդ ՀՀ դրամով կամ 59.1%-ով: Ընդ որում` իրավաբանական անձանց միջոցները կազմել են 16.4 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 6.7 մլրդ ՀՀ դրամի կամ 69.1% աճ, իսկ ֆիզիկական անձանց միջոցները` 24.5 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով 8.5 մլրդ ՀՀ դրամի կամ 53.1% աճ:
2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 16.5 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճել է 1.1 մլրդ ՀՀ դրամով կամ 7.0%-ով:
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին, ձեռներության աջակցման, ինչպես նաեւ Ռուսաստանից Հայաստան ֆինանսական հոսքերը կառավարելու նպատակով: Բանկի բաժնետոմսերի 100% սեփականատերն է հանդիսանում ռուսական ՙազպրոմբանկը՚: