Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2012 19:36
Հայաստանում զգալիորեն կրճատվել են անկանխիկ գործարքները
ԱրմԻնֆո. Հայաստանում անկանխիկ դրամական գործարքների ու Ինտերնետ-վաճրների շրջանառությունը ընթացիկ տարվա սեպտեմբերին տարկան կտրվածքով կրճատվել է 26.1%, բացարձկ րտահայտությամբ կազմլով 458.7 մլն.դրամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերությունից:
Աղբյուրի համաձայն, քարտից քարտ փոխանցումները օգոստոսին կազմել են 662 մլն.դրամ, տարեկան կտրվածքով գրանցելով 57.9% աճ:
Ընդհանուր հաշվով, ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ակտիվ քարտերի թիվը հասել է 941.2 հազարի, նախորդ տարվա 703.8 հազարի փոխարեն (տարեկան աճը` 33.7%): Համակարգում գործող POS-տերմինալների քանակը կազմել է 5681 (տարեկան աճը` 31.4%), որից 551-ը գտնվում է կանխիկացման կետերում (աճը`14.6%), իսկ 5130-ը` առեւտրի կետերում (տարեկան աճը` 33.5%): Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 918 բանկոմատ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցելով 18% կամ 140 բանկոմատի աճ: