Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2012 19:37
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում տրանսակցիաների 71.2% կազմում են բանկոմատների միջոցով կանխիկացման գործարքները
ԱրմԻնֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում տրանսակցիաների 71.2% կազմում են բանկոմատների միջոցով կանխիկացման գործարքները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card ընկերոոությունից, երկրորդ տեղում, POS-տերմինալների միջոցով իրականացվող կանխիկ գործարքներն են` 16,88%: Իսկ անկանխիկ գործարքների բաժինը կազմել է 11,93%, ընդ որում, դրանց մեծ մասը ապահովվում է POS-թերմինալների միջոցով (9.96%):
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, համակարգում գործող POS-տերմինալների քանակը կազմել է 5681 (տարեկան աճը` 31.4%), որից 551-ը գտնվում է կանխիկացման կետերում (աճը`14.6%), իսկ 5130-ը` առեւտրի կետերում (տարեկան աճը` 33.5%): Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում եղել է 918 բանկոմատ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 18% կամ 140 բանկոմատով: Ընդ որում, բոլոր բանկոմատները սպասարկում տեղական ArCa քարտերը, իսկ Visa քարտերն սպասարկում են 840 բանկոմատներ եւ MasterCard քարտերը` 831 բանկոմատներ:
Ըստ ArCa-ի տվյալների, հոկտեմբերի 1-ի դրությամբ առեւտրի կետերի թիվը կազմել է 4689 (տարեկան աճը` 36.7%): Այդ կետերում տեղակայված են 5193 POS-տերմինալներ (տարեկան աճը` 35.2%), ընդ որում, գործողություններ են իրականացվել 3486 POS-տերմինալներով (տարեկան աճը` 21.9%): Տարեկան կտրվածքով գործող POS-թերմինալների բաժինը, կազմել է POS-թերմինալների ընդհանուր թվի 74.3%-ը, կրճատվելով 83.3%: