Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2012 19:37
Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկը Հայաստանում բացել է ներկյացուցչություն
ԱրմԻնֆո. Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը` ՙՌուսաստանյան գյուղատնտեսական բանկ՚ ԲԲԸ-ն Հայաստանում բացել է ներկյացուցչություն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից, ներկայացման գրանցման վերաբերյալ որոշումը կայացվել է հոկտեմբերի 16-ին, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի կողմից:
ՙՌուսաստանյան գյուղատնտեսական բանկ՚ ԲԲԸ գործունեությունը Հայաստանում կարող է ակտիվացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գյուղատնտեսական հարաբերությունները: Նման կարծիք է արտահայտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հունվարին ՙՌոսգյուղբանկի՚ Վարչության նախագահ Դմիտրի Պատրուշեւի հետ կայացած հանդիպման ընթացքում, որտեղ պայմանավորվածութուններ են ձեռք բերվել Բանկի գործունեության հնարավոր ուղիների եւ հեռանկարների առբչությամբ:
Իր հերթին, Պատրուշեւը նշել է բանկի մտադրոությունների մասին` մասնակցելլով Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական նախագծերին, ինչպես նաեւ նպաստելով հանրապետության ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը: Համագործակցության ճանապարհին որպես առաջին քայլ Պատրուշեւը նշել է Բանկի ներկայացուցչության հիմնումը Հայաստանում:
Նշենք, որ ՙՌուսաստանյան գյուղատնտեսական բանկ՚ ԲԲԸ-ն հիմնվել է 2000 թվականին: Բանկի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է պետությանը: Ակտիվների ծավալներով Ռոսգյուղբանկը Ռուսաստանի բանկային համակարգում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ հուսալիության վարկանիշով գտնվում է առաջատարների եռյակում: Բանկի վարկային պորտֆելը 2012-ի հուլիսի 1-ին կազմել է 1 տրլն.ռուբլի: Ռոսգյուղբանկն իր ներկայացուցչություններն ունի Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում եւ Ադրբեջանում: