Ուրբաթ, 19 Հոկտեմբերի 2012 20:28
Անցած շաբաթ հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 11 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ մեկ երրորդով
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 8-14 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 28.8 մլրդ դրամ (շաբաթվա ընթացքում աճը` 11 տոկոս), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 64.4 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա ընթացքում աճը` 30,1 տոկոս): 
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հոկտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,264,908 ԱՄՆ դոլար 406.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 112,314,968 ԱՄՆ դոլար 407.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,047,812 EUR 526.47 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,876,136 EUR 530.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 864,234,624ՌԴ ռուբլի 13.03 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68,899,028 ՌԴ ռուբլի 13.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: