Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2012 18:53
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն սկսել է թողարկել VISA չիպային քարտեր:
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն սկսել է թողարկել VISA միջազգային վճարային համակարգի չիպային քարտեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից, չիպային քարտերի թողարկումն իրականացվում է գործող սակագների ու պայմանների շրջանակներում, առանց լրացուցիչ կոմիսիոն վճրների:
Աղբյուրի համաձայն, չիպային քարտը` դա միկրոպրոցեսորով վճարային քարտ է, որի ֆունկցիոնալ հնարավորությունները մագնիսական ժապավենով քարտերի համեմատ ավելի բարձր են: Տվյալ քարտերը հնարավորություն են տալիս պահել ավելի մեծ ծավալով տվյալներ և ունեն անվտանգության բարձր աստիճան:
Հիշեցնենք, որ սկսած 2012 թվականի սեպտեմբերից Բանկը թողարկում է MasterCard չիպային քարտեր, որոնց թվին ավելացել են նաև Visa միջազգային վճարային համակարգի քարտերը: Քարտերի թողարկումն իրականացվում է համաձայն գործող սակագների ու պայմանների` առանց լրացուցիչ միջնորդավճարների:
2012 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով` ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն թողարկել է թվով 5 328 պլաստիկ քարտ, որից Visa` 4 524, MasterCard`451 և ArCa` 353: 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի բանկոմատների քանակը կազմել է 70, POS-թերմինալներինը` 296:
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականի օգոստոսին Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռնարկատիրության աջակցման և ֆինանսական հոսքերի սպասարկման նպատակով: Բանկի 100% բաժնետերն է հանդիսանում ուսաստանյան խոշորագույն բանկերից մեկը`ՙազպրոմբանկը՚: