Շաբաթ, 20 Հոկտեմբերի 2012 17:39
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները տարեսկզբից աճել են 35.5%, մինչեւ 93,3 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 պահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները տարեսկզբից աճել են 35.5%, 2012 թվականի հոկտեմբերի 1-ին կազմելով 38 մլրդ դրամ ($ 93,3 մլն):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի 3-րդ եռամսյակում ապահովագրողների ակտիվները կրճատվել են 2.3%, իսկ տարեկան կտրվածքով` 46%:
Ակտիվների գծով առաջատարների եռյակում են` ԻՆՈ Արմենիան` 9.6 մլրդ.դրամ ¥տարվա աճը` 64.3%¤, Ռոսգոսստախ Արմենիան` 9 մլրդ.դրամ ¥տարվա աճը` 40.7%¤ եւ ՌԵՍՈ-ն` 5.1 մլրդ.դրամ ¥տարվա աճը`64.8%¤: Նաիրի Ինշուրանսի ակտիվները կազմել են 4,5 մլրդ դրամ: Ակտիվների գծով վերջին տեղերում են ՌԱՍԿՈ-ն` 3.4 մլրդ.դրամ եւ Սիլ Ինշուրանսը` 2.4 մլրդ.դրամ: Ակտիվների կազմում ընթացիկ ակտիվները կազմել են 87% կամ 32.8 մլրդ դրամ, տարեկան աճը` 39.2%, իսկ եռամսյակային անկումը` 4.8%: Ընթացիկ ֆինանսական ներդրումները կազմլ են 57% կամ 21.6 մլրդ դրամ, տարեկան 22.5% աճով:
Ապահովագրական 7 ընկերությունների կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունները երրորդ եռամսյակում կազմել են 9.1 մլրդ դրամ, մեկ տարում աճելով գրեթե 3 անգամ, իսկ երրորդ եռամսյակում նվազելով 21.3%: Դրամական միջոցների եւ դրանց էկվիվլենտների բաժինն ընդհանուր ակտիվների կազմում հոկտեմբերի 1-ին կազմլ են 2% կամ 742.4 մլն դրամ, տարեկան կտրվածքով աճելով 3.4%, իսկ եռամսյակում` 20.2%: