Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2012 20:20
Առաջիկա 2 տարիներին Հայաստանի բանկային համակարգում սպասվում են բիզնեսի խոշորացման լուրջ գործարքներ
ԱրմԻնֆո. Առաջիկա 2 տարիներին Հայաստանի բանկային համակարգում սպասվում են բիզնեսի խոշորացման լուրջ գործարքներ: Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նման պլաններով է հանդես եկել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքերով, բանկային բիզնեսի խոշորացմանն են այսօր մղում մի քանի գործընթացներ, մասնավորապես, որոշ բանկերի մոտ կապիտալի բավարարության նվազումը, ինչը զսպում է վարկավորման տեմպերը: ՙՈրոշ փոքր բանկերի մոտ ՙլեվերեջը՚ հասել է տագնապալի մակարդակի: Այս իրավիճակում բանկերն ունեն երկու ընտրություն, կամ օրգանական ճանապարհով կապիտալիզացիայի իրականացում, կամ էլ նախակապիտալիզացիա՚,-ճշգրտել է փորձագետը:
Բացի այդ, ինչպես նշել է բանկի ֆինանսական տնօրեն եւորգ Թարումյանը, շուտով Հայաստանում սպասվում է Բազել III-ի ներդրում, որի պահանջները ենթադրում են կապիտալի բավարարության նորմատիվի խստացում, ինչն անխուսփելիորեն կտանի բանկային բիզնեսի խոշորացման:
Տ.Ջրբաշյանը նկատել է, որ Ամերիաբանկն ակտիվորեն կմասնակցի խոշորացման գործընթացներին: Նրա խոսքերով, կապիտալի բավարարության եւ իրացվելիությա հետ կապված խնդիրներ այսօր բանկը չունի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առեւտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հյաստանի առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 387.3 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 10% աճ: Կապիտալի բավարարության նորմատիվը ¥N1-min12%¤, առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 24.4%, նախորդ տարվա 27.9%-ի փոխարեն: