Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2012 21:27
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ 1%-ով իջեցնելը կարող էր փոխհատուցել հայ արտահանողների ծախսերը
ԱրմԻնֆո. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչեւ 1%-ով իջեցնելը կարող էր փոխհատուցել հայ արտահանողների ծախսերը: Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, մեկնաբանելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մեղմման հնարավորությունները, ինչը հետագայում կբարձրացներ գործարար ակտիվությունը:
Նա չի բացառել առաջիկա ամիսներին ԿԲ կողմից վերաֆինանսավորման տկոսադրույքի իջեցումը: Դրան կարող է խոչընդոտել, նշել է Ջրբաշյանը, երկրի արժութային քաղաքականությունը: ՙԵրկար տարիներ մենք ականատես ենք լինում արտարժույթի շուկայի սեզոնային տատանումներին, հատկապես սեպտեմբերին եւ դեկտեմբերին: Սակայն, այս տարի Հայաստանի արժույթի շուկայի մոդելը խառնում է բոլոր հնարավոր կանխատեսումները: Դրա համար էլ, կարծում եմ, իմաստ ունի վերանայել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՚,-պարզաբանել է նա:
Մեկնաբանելով Հայաստանի կողմից ՀԲ եւ IFC Doing Business 2013 վարկանիշում Հայաստանի դիրքերի բարելավումը, փորձագետը նշել է, որ այդ վարկանիշի պատմության մեջ սա ամենամեծ թռիչքներից մեկն է: Ջրբաշյանը գտնում է, որ վարկանիշի փոփոխությունը դրական ազդեցություն կունենա Հայաստանի իմիջի վրա արտասահմանում: Այնուամենայնիվ, նա խորհուրդ է տալիս առանձնապս չոգեւորվել, այլ գրագետ ձեւով օգտվել դրանից` տնտեսական զարգացման նպատակներով: ՙԴիրքը վարկանիշում դա ինդիկատոր է, որը վկայում է այն մասին, որ երկրում տեղի են ունեցել որոշակի բարեփոխումներ, բայց կունենա±ն արդյոք դրանք երկարաժամկետ ազդեցություն, կբերե±ն արդյոք տնտեսական աճի, կբարելավե±ն արդյոք ներդրումային միջավայրը երկարաժամկետ հեռանկարում, կախված կլինի նաեւ բազմաթիվ այլ գործոններից՚,-նշել է փորձագետը:
Նշենք, որ համաձայն Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business 2013 զեկույցի, Հայաստանը 18 կետով բարելավել է իր դիրքերը և զբաղեցրել 32-րդ հորիզոնականը: