Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2012 19:36
ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցով տրանսակցիաների ծավալը նվազել է 3.3%, իսկ Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբի ցանցով` աճել է ավելի քան 3 անգամ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցով իրականացված տրանսակցիաների ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 3.3%, սեպտեմբերի վերջին կազմելով 134.1 մլն դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card, ընկերոոությունից, ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային ցանցով կանխիկ գործարքների ծավալը սեպտեմբերին կրճատվել է 2.7%, մինչեւ 129,6 մլն դրամ, իսկ անկանխիկ գործարքների ծավալը` 18,4%, մինչեւ 4,5 մլն դրամ:
Միեւնույն ժամանակ, Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբի պրոցեսինգային ցանցով իրականացված գործարքների ծավալը 2012 թվականի սեպտեմբերին աճել է ավելի քան 3 անգամ, հասնելով 142,6 մլն դրամի, այդ թվում` կանխիկ գործարքների ծավալը կազմել է 127,9 մլն դրամ` տարեկան աճը` 3.3 անգամ, իսկ անկանխիկ գործարքների ծավալը` 14.7 մլն դրամ, տարեկան աճը` գրեթե 2.2 անգամ:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկում եւ սպասարկում է միջազգային համակարգի Visa քարտեր, սպասարկելով նաեւ տեղական ArCa քարտերը, իսկ Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը` Visa, MasterCard եւ ArCa քարտեր: