Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2012 21:28
USAID սերթիֆիկատներ է հանձնել ՓՄՁ ոլորտի մասնագետներին
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների մոտ 60 աշխատակիցներ ստացել եմ ԱՄՆ Միջազգային գործակալության ¥USAID¤ սերթիֆիկատները, ՙՖինանսական վերլուծություն՚ դասընթացների հաջող ավարտի կապակցությամբ: Խոսքը գնում է Արարատբանկի, Յունիբանկի, Հայբիզնեսբանկի ու ՙուդ կրեդիտ՚ վարկային կազմակերպության աշխատակիցների մասին:
Սերթիֆիկատները հանձնվել են հոկտեմբերի 24-ին, Երեւանում կազմակերպված ՙՓոքր եւ միջին բիզնսի ֆինանսավորման նոր հնարավորություններ՚ խորագրով միջոցառման ընթացքում:
Դասընթացները կազմակերպվել էին USAID կողմից, Ձեռնարկությունների եւ մրցակցության զարգացման ծրագրի (EDMC/USAID) շրջանակներում: դասընթացների նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել` ՓՄՁ համար ֆինանսական նոր պրոդուկտների մշակման ինովացիոն ձեւերին, ռիսկ-մենեջմենտի նոր ասպեկտներին ու միտումներին, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտության բարձրացման արդյունավետ մեթոդներին:
Նշված ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, USAID հայաստանյան առաքելության ղեկավար Կոնան Պեյզենը, EDMC/USAID ծրագրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Նլսոնը: