Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2012 18:30
ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է 2013 թ. սկզբին ակտիվորեն մուտք գործել լիզինգային ծառայությունների շուկա
ԱրմԻնֆո. 2013 թ. հունվար-փետրվարին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է ակտիվորեն մուտք գործել լիզինգային ծառայությունների շուկա: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը` մեկնաբանելով ավելի վաղ Հայաստանում գործող ՙՎՏԲ Լիզինգ՚ ընկերության գործունեության հնարավոր վերսկսումը: Նա հիշեցրել է, որ, համաձայն ՀՀ օրենսդրության, բանկերն իրավազոր են լիզինգային գործառույթներ իրկանացնել` առանց դրա համար հատուկ լիցենզիայի:
Հիշեցնենք, որ ՙՎՏԲ-Լիզինգը՚ գրանցված է եղել 2008 թ. մարտին: 2010 թ. առաջին կեսին ընկերությունը դադարել է գործել վարկային ընկերությունների շուկայում:
Մամլո ասուլիսի ընթացքում Յու. ուսևը հաղորդել է, որ բանկի կորպորատիվ հաճախորդները ներկայումս լիզինգի պահանջարկ ունեն, ինչի առնչությամբ բանկն առաջին փուլերում իր ուշադրությունը կկենտրոնացնի արդեն առկա հաճախորդների լիզինգի կարքների բավարարման վրա և հետո միայն կսկսի համալրել հաճախորդների բազան:
Լիզինգից բացի, բանկը հետագայում, զարգացման նոր ռազմավարության շրջանակներում, քննարկում է նաև ֆակտորինգային գործարքների իրականացման հնարավորությունը: Բացի այդ, աշխատում է միջին բիզնեսի համար նոր առաջարկների ստեղծման ուղղությամբ: Հիշյալ հատվածում, նկատել է Յու. ուսևը, բանկը բավականաչափ արդյունավետ չի աշխատել: Մեկնաբանելով Հայաստանում միջին բիզնեսի առանձնահատկությունները`նա նշել է միջին բիզնեսի սուբյեկտների մեծ մասի ֆինանսական մենեջմենթի թույլ լինելը:
Բանկին հետաքրքիր է նաև միկրոֆինանսավորման հատվածը: յուղատնտեսական վերամշակումը և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը նույնպես առաջիկա տարիներին բանկի վարկային քաղաքականության գերակա ուղղությունները կհանդիսանան:
Հայաստանի վարկային ընկերեությունների`ԱրմԻնֆո գործակալության կազմած ռենքինգի տվյալների համաձայն, ներկայումս Հայաստանում գործում է երեք լիզինգային ընկերություն`որոնց ներդրումների ընդհանուր ծավալը 2012 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 8 մլրդ դրամ` 43% տարեկան աճով: Հայաստանյան 21 բանկից լիզինգային գործառույթներ է իրականացնում վեցը, որոնց ընդհանուր լիզինգային պորտֆելը գերազանցում է 5 մլրդ դրամը (տարեսկզբից աճը` 80%):