Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2012 20:23
Գարեգին Թոսունյան. Էլեկտրոնայնացումը Հայաստանում ճանապարհ է դեպի բյուրոկրատիայի և կոռուպցիայի նվազում
ԱրմԻնֆո. Էլեկտրոնայնացումը Հայաստանում, այդ թվում կառավարական մակարդակով հռչակված վճարումների և հարկային հաշվետվությունների էլեկտրոնայնացումը, կհանգեցնի բյուրոկրատական քաշքշուկի և կոռուպցիայի նվազման: Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը` ելույթ ունենալով ՙԱՊՀ դրամական փոխանցումները. զարգացման հեռանկարներ, նոր տրենդեր և տեխնոլոգիաներ՚ առաջին միջազգային խորհրդաժողովում, որն ընթացել է հոկտեմբերի 26-ին Երևանում:
Նա նաև բարձր է գնահատել ՀՀ ԿԲ ներկայիս և նախորդ ղեկավարների ավանդը երկրի բանկային համակարգի զարգացման գործում, նշելով, որ դրանում պակաս դեր չի խաղացել նաև Հայաստանի կառավարության աջակցությունը նոր առաաջադեմ տեխնոլոգիաների կիրառմանը:
ՙԻնձ համար չափազանց հաճելի էր լսել, թե ինչպես ՌԴ կենտրոնական բանկի ղեկավարությունը շատ հարցերի առնչությամբ օրինակ է բերում Հայաստանի բանկային հատվածը` որպես պրոգրեսիվ զարգացող ճյուղ՚, - նշել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահը:
Ավելացնենք, որ ՙԱՊՀ դրամական փոխանցումները. զարգացման հեռանկարներ, նոր տրենդեր և տեխնոլոգիաներ՚ միջազգային խորհրդաժողովի հիմնական կազմակերպիչը դրամական փոխանցումների UNISTREM միջազգային համակարգն էր: Խորհդրաժողովին մասնակցել են տարբեր երկրների կենտրոնական բանկերի, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների, վճարային համակարգերի ներկայացուցիչներ, ինչպես նաև բանկային գործի համար տեխնոլոգիական լուծումներ ներկայացնող ընկերություններ: