Երեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2012 18:32
2013 թվականին Ամերիաբանկը մտադիր է գերազանցել բանկային հատվածի միջին աճը
ԱրմԻնֆո. 2013 թվականին Ամերիաբանկը մտադիր է գերազանցել բանկային հատվածի միջին աճը: Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նման պլաններով է հանդես եկել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքերով, վերջին 5 տարիներին բանկային բիզնեսը Հայաստանում աճում է տարեկան 18-22%-ով, իսկ 2013 թվականին Հայաստանի բանկային համակարգը, ըստ փորձագետի, կպահպանի աճի այս դինամիկան:
Ամփոփելով 2012 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքները, Ջրբաշյանը հաղորդել է, որ բանկին հաջողվել է մեկ տարում 30-40% մեծացնել հիմնական ֆինանսական ցուցանիշները: Մասնավորապես, բանկի շահույթը հասել է 6 մլրդ.դրամի, գրանցելով տարեկան 60%, իսկ եռամսյակի կտրվածքով` 86% աճ: Նա նկատել է, որ նման արդյունքների բանկը հասել է զարգացման գրագետ մշակված ռազմավարության, վարկավորման պարզեցված համակարգի, ավանդատուների համար գրավիչ պայմանների, ինչպես նաեւ չիպային քարտերի ներդրման շնորհիվ:
Իր հերթին, Բանկի ֆինանսական տնօրեն եւորգ Թարումյանը տեղեկացրել է, որ հիմնական ֆինանսական ցուցանիշներով Ամերիաբանկը 4-րդ տեղից բարձրացել է 2-րդ տեղ: Բանկի ակտիվներն աճել են 20%, մինչեւ 241.2 մլրդ.դրամ, պարտավորությունները` 25%: Ընդ որում ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 24%, իրավաբանական անձանց ավանդները` 37%: Բանկի հաճախորդների բազան աճել է 20%, իսկ կորպորատիվ հաճախորդների բազան`10%: