Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2012 18:56
Յունիբանկն առաջարկում է կոմունալ վճարումներն իրականացնել նաև ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ համակարգի միջոցով
ԱրմԻնֆո. Յունիբանկն ընդլայնել է ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ համակարգի գործառույթները` հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կատարել նաև կոմունալ վճարումներ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ համակարգ` օգտագործելով ծածկանունը, գաղտնաբառն ու բանալին, և անցում կատարել ՙԿոմունալ ծառայություններ՚ բաժին: Այդ էջում կբացվի վճարման ձևը, որը լրացնելուց հետո անհրաժեշտ է հաստատել կատարումը: Եթե վճարումը հաստատվում է ժամը 17:00-ից հետո, ապա այն իրականացվում է հաջորդ օրը:
ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ համակարգը ֆիզիկական և իրավաբանական անձանց Յունիբանկի կողմից տրամադրվում է անվճար: Համակարգի միջոցով, ցանկացած ժամանակ, աշխարհի ցանկացած վայրից, Ինտերնետին միացված համակարգչի միջոցով, կարելի է հարմար և անվտանգ կառավարել բանկային հաշիվները: Մասնավորապես, կարելի է աշխատել վճարային փաստաթղթերի հետ, փաստաթղթերն առաքել բանկ, ստանալ բանկային հաշիվների քաղվածքներ ցանկացած ժամանակահատվածի համար:
ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ ծառայությունից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմի Յունիբանկ, կնքի համապատասխան պայմանագիր և ստանա մուտքի իրավունք: Յունիբանկի ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ համակարգի հիմնական առավելություններից մեկն օգտագործման պարզությունն է: Այն չի պահանջում հատուկ ծրագրի ներբեռնում. հաճախորդը մուտք է գործում համակարգ բանկի կայքի միջոցով` www.unibank.am կամ www.unibank-armenia.com: Անհրաժեշտության դեպքում բանկի աշխատակիցները հաճախորդին մանրամասնորեն կներկայացնեն համակարգի հետ աշխատելու գործընթացը:
Յունիբանկի ՙԻնտերնետ բանկ-Հաճախորդ՚ համակարգի անվտանգությունը երաշխավորված է VeriSign Secure Site Pro with EV հավաստագրի միջոցով: