Երեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2012 18:17
ՀՀ ԿԲ նախագահ. 2013 թվականին տնտեսական աճի բարձր տեմպերը եւ դեֆիցիտի կրճատումը աստիճանաբար կնվազեցնի պետպարտքի բեռը
ԱրմԻնֆո. 2013 թվականին հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպերը եւ դեֆիցիտի կրճատումը թույլ կտան աստիճանաբար նվազեցնել պետպարտքի բեռը: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով 2013 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԲ եզրակացությունը:
Նա նշել է, որ բյուջեի դեֆիցիտի կրճատումը կշարունակվի, 2013 թվականին կազմելով ՀՆԱ-ի 2.6%-ը: ԿԲ պարտքի վերաբերյալ նա հավելել է, որ առաջին պարտքը ձեւավորվել է 1994 թվականին, 1996 թվականի ավարտին կազմելով 130 մլն.դոլար կամ այդ ժամանակի միջազգային պահուստների 75%-ը: Ներկայումս ԿԲ պարտքը կազմում է ընդհանուր պետպարտքի 32%-ը:
լխավոր բանկիրը նշել է, որ 2013 թվականին բյուջեի ծախսերի նոմինալ 10% աճը կուղեկցվի ՀՆԱ-ի 0.6% աճով: Ընդ որում, կապիտալ ծախսերը կաճեն 33%, կազմելով ընդհանուր ծախսերի 16.9%-ը եւ ՀՆԱ-ի 4.3%-ը, գրանցելով տարեկան 0.8% աճ, ինչը թույլ կտա ապահովել տնտեսական աճ: Սոցիալական ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 10.6%-ը: Հարկա-բյուջետային եւ դրամա-վարկային քաղաքականությունների արդյունավետ համակարգումը թույլ կտա ապահովել մակրոտնտեսական կայունություն, ինչն ինֆլյացիան կպահի 4%+/-1.5% սահմաններում:
Հիմնական միջոցների գնման նպատակով կապիտալ ներդրումները 2013 թվականին կկրճատվեն 42%, մինչեւ 20 մլրդ.դրամ, որի 12 մլրդ.դրամը կուղղվի բնակարանային շինարարությանը: Վարչական ծախսերը 2013 թվականին նախատեսված են 6.1 մլրդ.դրամ, նախորդ տարվա 5.9 մլրդ.դրամի փոխարեն, իսկ դրանց կազմում ապարատի ծախսերը նախատեսված են` 5.8 մլրդ.դրամ, նախորդ տարվա 5.6 մլրդ.դրամի փոխարեն: Ապարատի աշխատակիցների թիվը կկազմի 810 ¥տարեկան աճը` 10 աշխատող¤: Ա.Ջավադյանը հաղորդել է, որ ԿԲ աշխատակիցների մի մասը կտեղափոխվի Դիլիջան, որոնց կառաջարկվեն ծառայողական բնակարաններ, ինչպես նաեւ հիփոթեքային պայմանագրեր: