Երեքշաբթի, 30 Հոկտեմբերի 2012 18:28
2012 թվականին Հայաստանի 7.1% տնտեսական աճը լիովին իրատեսական է, գտնում է երկրի գլխավոր բանկրը
ԱրմԻնֆո. 2012 թվականի երրորդ եռամսյակում տնտեսկան աճի տեմպերը Հայաստանում կպահպանվեն, ինչի արդյունքում հայտարարվեծ 7.1% տնտսական աճը լիովին իրատսական է: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ներկայացնելով 2013 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԲ եզրակացությունը: Նա նշել է, որ առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 5.6%, երկրորդ եռամսյակում`6.2%:
Նրա խոսքերով, հարկա-բյուջետային եւ դրամա-վարկային քաղաքականությունները տարվա ընթացքում ուղղված են եղել դեֆիցիտի նվազեցմանը, իսկ դրամա-վարկային քաղաքականության արդյունավետ համակարգումը մի կողմից նպաստել է ցածր ինֆլյացիայի ձեւավորմանը, իսկ մյուս կողմից` նախադրյալներ ստեղծել տնտեսական հետագա աճի համար: 2012 թվականին հարկերի հավաքումը կանցնի նախատեսված սահմաններում` 7 ամիսներին տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 7.1%: Բյուջեի ծախսերը նույն ժամանակահատվածում աճել են 2%: Բյուջեի դեֆիցիտը տարեվերջին կկազմի ՀՆԱ-ի 2.8%-ը, նախորդ տարվա 3.1%-ի փոխարեն: Իսկ ինֆլյացիան կհաջողվի ձեւավորել 4%+/-1.5% սահմաններում: