Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2012 18:58
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 190-ի
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը հասել է 190-ի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից,
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ զեղչային քարտերի սպասարկման կետերի քանակը 150-ից հասել է մինչև 190: Բանկի քարտապաններն հնարավորություն ունեն ստանալու զեղչեր հանրապետության առևտրային կենտրոններում, հյուրանոցներում, բժշկական կենտրոններում, ինչպես նաև հանրապետության հանգստի և զվարճանքների բազմաթիվ կետերում:
Զեղչերը կարելի է ստանալ կամ անկանխիկ գործարքների դեպքում, կամ պարզապես ներկայացնելով Բանկի քարտը: Զեղչային սպասարկման կետերի թիվը մշտապես աճում է, իսկ դրանց ցուցակը պարբերաբար թարմացվում է մեր Բանկի կայքում: Սպասարկման կետերի ցուցակին կարող եք ծանոթանալ`այցելելու: