Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2012 12:38
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ իր քարտապանների համար նախատեսված զեղչային ցանցում ընդգրկված վաճառակետերի թիվը հասցրել է գրեթե 500-ի
Արմինֆո: ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ ընդլայնել է իր քարտապանների համար նախատեսված զեղչային ցանցում ընդգրկված վաճառակետերի թիվը` հասցնելով այն գրեթե 500-ի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն Բանկի բոլոր քարտապաններն արդեն հնարավորություն ունեն անկանխիկ գնումներ կատարելիս ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 500 խանութներում և սպասարկման կետերում:
ՙԱրդեն վստահությամբ կարող ենք նշել, որ Հայաստանում ոչ մի զեղչային ցանց չունի նման ընդգրկում, և Անելիք Բանկի ցանկացած քարտապան կկարողանա օգտվել այդ զեղչային ցանցից անկանխիկ գնումներ իրականացնելիս՚, - նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը, հավելելով, որ Բանկն իր զեղչային ցանցն ընդլայնել է այնպիսի խանութներով և սպասարկման կետերով, որոնցից միանշանակ օգտվում է բնակչության բավականին մեծ զանգված, դրանցից են BHS, CONTE, SPUTNIK, Grand Sport, DG computers, Ello, Forward, Դայանա, Jeans House, Sunny Tour, MINI-MODA, Matevossian և շատ այլ վաճառակետեր և տուրիստական գործակալություններ:
Նա նաև առանձնացրել է գործող զեղչերին հավելյալ զեղչերի առկայությունը. ՙմեր քարտապանները նշված շուրջ 500 վաճառակետերից գրեթե 250-ում կստանան մինչև 20% զեղչ` ի լրումն վաճառակետերում գործող զեղչերի՚:
Նա նշել է, որ բացի զեղչային ցանցից, այս տարի Բանկի քարտապաններին սպասվում են նոր անակնկալներ ևս: Սույն թվականի մայիսի 21-ին առաջին անգամ Հայաստանում շուկա դուրս կգա եդեոն Ռիխտեր դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ թողարկված ՙՀոգատար՚ ArCa Classic զեղչային և կուտակային քարտը, իսկ սեպտեմբերի 3-ից շուկա մտավ նմանը չունեցող նոր ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտը, որը բացի վճարահաշվարկային քարտ լինելուց, հանդիսանում է նաև զեղչային ու ակումբային քարտ. ՙմիայն մեր քարտապանները առաջին անգամ Հայաստանում մտնում են շուրջ 10 ակումբներ անվճար, 6 ակումբներում ստանում են 2 երգ անվճար երգելու հմարավորություն, ինչպես նաև մեկ ակումբում ստանում են անվճար հյուրասիրություն՚,-նշեւմ է աղբյուրը:
Բացի այս, 2012 թվականին նախատեսվում է շուկա հանել Հայաստանում նմանը չունեցող քարտային նոր պրոդուկտներ նույնպես, որոնց մասին բնակչությանը կտեղեկացվի առաջիկայում, նշում է աղբյուրը: