Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2012 15:36
Յունիբանկն առաջարկում է համաբրենդային վարկային քարտեր Basic House, Bata և BHS խանութներում ապրանքներ գնելու համար
Արմինֆո: Յունիբանկն իրականացնում է երկու նոր համաբրենդային ծրագիր, որի շրջանակներում առաջարկում է վարկային քարտեր` Basic House, Bata և BHS խանութներում ձեռքբերված ապրանքների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, այդ քարտերով տրամադրվող վարկի գումարը կազմում է 200 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 22%, որը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի նկատմամբ: Վարկը տրամադրվում է մինչև 24 ամիս ժամկետով: Վարկավորման պարտադիր պայման է դրական վարկային պատմության առկայությունը: Վարկային քարտերի ձևակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիրը և սոցիալական քարտը:
ՙUnibank- Basic House & Bata՚ վարկային քարտը կարելի է ձևակերպել Basic House և Bata խանութներում, իսկ “Unibank- BHS” քարտը` BHS խանութում: Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, BHS խանութում գործում է նաև բանկի պրոմո կետը, որի աշխատակիցը հաճախորդներին կներկայացնի վարկային քարտի պայմանները, կպարզաբանի վարկավորման գործընթացը և կօգնի լրացնել վարկային հայտը:
Ձևակերպելով Յունիբանկի ցանկացած քարտ, հաճախորդը դառնում է “Մագնիս” արտոնությունների ծրագրի մասնակից և ստանում մինչև 40% զեղչեր ավելի քան 130 գործընկերների մոտ` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզակումբներ, ռեստորաններ, բժշկական հաստատություններ և այլն: Մասնավորապես, Basic House և Bata խանութներում Յունիբանկի քարտապաններին կտրամադրվի 10% զեղչ, իսկ BHS խանութում` 5-7% զեղչ: Ընդ որում, 7% զեղչը գործում է “Unibank-BHS” քարտով վճարելու դեպքում:
Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում քարտապանների որակյալ սպասարկմանը և ակտիվորեն իրականացնում է համաբրենդային ծրագրեր: U-Customers Partner ծրագրի շրջանակներում բանկը Vega խանութների ցանցի, Kaiser սուպերմարկետների, Ucom ընկերության, Reso ապահովագրական ընկերության և Gold’s Gym մարզակումբի հետ համատեղ թողարկել է համաբրենդային վարկային քարտեր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալոթւյան`ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ Տեղեկագրի, Յունիբանկը հանդիսանում է քարտային նախագծերի ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Բանկի քարտերի ընդհանուր ծավալներում աշխատավարձային քարտերը 2012.01.04 դրությամբ կազմել են 35%, գրանցելով տարեկան 55% աճ: Բանկի կենսաթոշակային քարտերը կազմել են մոտ 5 հազար քարտ: Քարտերի ընդհանուր թվի աճը բանկն ապահովել է տեղական ArCa քարտերի թողարկման շնորհիվ: POS-թերմինալների թվով բանկն զբաղցնում է 3-րդ տեղը, իսկ բանկոմատների թվով` 5-րդ տեղը: Տարեկան կտրվածքով բանկը տեղադրել է 14 նոր բանկոմատ: Հոկտեմբերի 10-ից բանկն սկսել է Visa չիպային քարտերի թողարկումը: 2012 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկի կողմից թողարկված վճարային քարտերի քանակն անցել է 117 հազարից ¥4 տեղ¤, տարեսկզբից աճելով 34.4% ¥1 տեղ¤: Միջազգային Visa քարտերը կազմում են 62 հազար, իսկ ArCa քարտերը` 55 հազար: Սեպտեմբերի 1-ի դրությամբ վարկային քարտերի բաժինը կազմել է թողարկված քարտերի 80%-ը: Մինչեւ տարեվերջ բանկը մտադիր է թողարկված քարտերի քանակը հասցնել 150 հազարի, POS-թերմինալներինը` 437-ից մինչեւ 530-ի, իսկ բանկոմատների քանակը` 87-ից մինչեւ 95-ի: