Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2012 17:02
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ է նշանակվել Յուրի Գուսևը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ է նշանակվել Յուրի Գուսևը: Նման որոշում է ընդունել Բանկի Խորհուրդը:
«Յուրին ունի մեծ փորձ ֆինանսական բնագավառում: Նա հաջողությամբ է իրականացրել իր առջև դրված բոլոր խնդիրները, ապահովելով արդյունավետ աշխատանք և գործունեության բարձր ցուցանիշներ: Մենք համոզված ենք, որ նրա ղեկավարությամբ հետագայում ևս ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն կզարգացնի իր բիզնեսը` ապահովելով բարձր ֆինանսական արդյունքներե,- նշել է ՎՏԲ Բանկի Դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար-Ավագ փոխնախագահ Միխայիլ Յակունինը:
Յու. Գուսևը աշխատում է ՎՏԲ խմբում 2008 թվականից: 2009 թվականին նա պաշտոնավարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը, 2010 թվականից դարձել է Տնօրինության անդամ, իսկ 2012 թվականի փետրվարի 1-ից իրականացրել է Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի պարտավորությունները:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ, ներկայումս իր խոշորությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 69 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: