Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2012 16:57
Արդշինինվեստբանկն 9 ամիսների ընթացքում կրկնապատկել է զուտ շահույթը, զբաղեցնելով 3-րդ դիրքը բանկային շուկայում
Արմինֆո: 2012թ. երրորդ եռամսյակում գործունեության հիմնական ցուցանիշներով Արդշինինվեստբանկը գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Բանկը երրորդն է ստացված զուտ շահույթի մեծությամբ: 2012թ.-ի 9 ամիսների ընթացքում Արդշինինվեստբանկի զուտ շահույթը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատª կազմելով 3.2 մլրդ. դրամ, որը միայն երրորդ եռամսյակում կազմել է 1.9 մլրդ. դրամ` աճելով 80.5% նախորդ եռամսյակի համեմատ:
Հաշվետու եռամսյակում ՀՀ բանկային համակարգում Արդշինինվեստբանկի ընդհանուր կապիտալը կազմել է 34.7 մլրդ. դրամ (4-րդ տեղը բանկային համակարգում), որը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ` աճել է 13.2%:
Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետª Բանկի ընդհանուր ակտիվները աճել են 46.1%ª կազմելով 195.3 մլրդ. դրամ (5-րդը բանկային համակարգում):
Բանկի կողմից կիրառվել է ակտիվ վարկային գործունեությունª հաճախորդներին ներկայացնելով վարկային ծառայությունների լայն տեսականի, որի մասին է վկայում զուտ վարկային ներդրումների (120.3 մլրդ. դրամ) զգալիª 46.6% աճըª համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Էապես բարելավվել է վարկային ներդրումների որակը, որտեղ 90 օր և ավել չաշխատող վարկերի տեսակարար կշիռը նվազել էª կազմելով ընդհանուր վարկային ներդրումների ընդամենը 0.9%-ը:
Բանկի պարտավորությունները կազմել են 160.6 մլրդ. դրամ (55.9% աճ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ), որից հաճախորդներից ներգրաված միջոցները կազմել են 107.9 մլրդ. դրամ, իսկ բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցներըª 50.6 մլրդ. դրամ, որոնք աճել են համապատասխանաբար 36.4% և 123.7%:
2012թ. 9 ամիսների ընթացքում Բանկի կողմից սպասարկվող քարտերի քանակը ավելացել է ավելի քան 20%-ովª հասնելով 127 հազարի: Արդշինինվեստբանկը սպասարկում է ինչպես ARCA, այնպես էլ MasterCard և VISA տեսակի քարտեր: Այս ոլորտում Բանկը ներդրել է նոր ծառայությունª հաճախորդներին ընձեռելով քարտային հաշիվների համալրման և վարկերի մարման հնարավորություն Telcell տերմինալների միջոցով:
Բանկը մշակել և ներդրել է նաև iOS և Android ծրագրային ապահովմամբ սարքերի համար նախատեսված ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս տեղեկանալ Արդշինինվեստբանկի նորություններին և ծառայություններին սմարտֆոնների և թաբլեթների միջոցով:
Նշենք, որ Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
Ի դեպ, Բանկն արժանացել է Moody's-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության (BFSR) ՙD-՚ վարկանիշին: