Հինգշաբթի, 1 Նոյեմբերի 2012 16:15
ՙHabitat for Humanity Armenia՚ Հիմնադրամը եւ ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ն Հայաստանում իրականացնում են բազմաբնակարան շենքերի վերանորոգման երկամյա ծրագիր
ԱրմԻնֆո. ՙԲազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման՚ ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքում արդեն մի քանի օր է, ինչ սկսվել են երկրորդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը Ինեկոբանկ ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում է բազմաբնակարան շենքերի վերանորոգման երկամյա ծրագիր, որի նպատակն է օժանդակել բազմաբնակարան շենքերում բնակվող 200 ընտանիքներին վերանորոգելու շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, այդ թվում տանիքներ, շքամուտքեր, ջրագծեր, կոյուղու համակարգեր, ջերմամեկուսացում, վերելակներ և այլն:
Դեռևս 2011թ. հուլիս ամսին փորձնական ծրագիրը մեկնարկել էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, որտեղ ևս առկա է բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման հիմնախնդիրը: Ծրագիրն իրականացվում է Վանաձորի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ, որի արդյունքում վերջինս տրամադրում է 40% սուբսիդավորում: Հաբիթաթ Արմենիան նախատեսում է ընդլայնել ծրագիրը`տարածելով այն ՀՀ բոլոր մարզերում:
ՙԼինելով սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, ուրախ ենք, որ Ինեկոբանկ ՓԲԸ-ի և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի համատեղ ջանքերով մեկնարկեցին բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման ծրագրի շրջանակներում երկրորդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները: Այս մեկնարկը փաստում է այն մասին, որ մարզերում աճում է ֆինանսական ծառայությունների մասին տեղեկացվածության մակարդակը, և համայնքները պատրաստ են արդյունավետ համագործակցություն ծավալել Բանկի հետ: Հատկանշական է, որ համատեղ օգտագործման տարածքների վերանորոգման հիմնախնդիրն այսօր հաջողությամբ լուծելի է դարձել Ինեկոբանկի կողմից հատուկ այս ծրագրի համար մշակված վարկավորման առավել արդյունավետ ձևաչափի շնորհիվ՚,-նշել է Ինեկոբանկի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ ագիկ Արզումանյանը:
Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Ինեկոբանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը` հանդես գալով որպես հուսալի և ազնիվ գործընկեր ու խորհրդատու` միկրո, ՓՄՁ և անհատ հաճախորդների համար: 2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 99 մլրդ. ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 16.3 մլրդ. ՀՀ դրամ: Ինեկոբանկը համագործակցում է 25-ից ավելի միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպիսիք են Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC), երմանական Ներդրումների և Զարգացման Կազմակերպությունը (DEG), Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Ասիական Զարգացման Բանկը (ADB) և այլն: