Ուրբաթ, 2 Նոյեմբերի 2012 19:05
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 18,5 տոկոսով` ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալի 6,4 տոկոս անկման պայմաններում
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 22-28 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.6 մլրդ դրամ (շաբաթվա ընթացքում աճը ակզմել է 18,5 տոկոս), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 46.7 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա ընթացքում անկումը կազմել է 6,4 տոկոս):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում
արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,359,902 ԱՄՆ դոլար 405.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 111,657,384 ԱՄՆ դոլար 406.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 6,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,043,613 EUR 523.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,224,665 EUR 526.92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 670,833,908 ՌԴ ռուբլի 12.80 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 106,330,029 ՌԴ ռուբլի 12.99 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: