Երեքշաբթի, 6 Նոյեմբերի 2012 19:33

ՀՀ ԿԲ ներգրավված ավանդների տոկոսադրույքները 6%-ից բարձրացրել է մինչեւ 6.5%, իսկ լոմբարդային ռեպո տոկոսադրույքները` 10%-ից իջեցրել է մինչեւ 9.5%


ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ներգրավված ավանդների տոկոսադրույքները 6%-ից բարձրացրել է մինչեւ 6.5%, իսկ լոմբարդային ռեպո տոկոսադրույքները` 10%-ից իջեցրել է մինչեւ 9.5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է Կենտրոնական բանկի Խորհրդի նոյեմբերի 6-ի նիստում:

Աղբյուրի համաձյն, նույն նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%:

Հիշեցնենք, որ այդ ՀՀ ԿԲ Խորհուրդը վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել էր 2011 թվականի ապրիլի 12-ին` 8.5%-ից մինչեւ 8%: