Երեքշաբթի, 6 Նոյեմբերի 2012 20:29
Վերահսկվող եւ կասկածելի վարկերի զգալի աճի հետեւանքով Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերը 3-րդ եռամսյակում աճել են 16.2%,
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում 3-րդ եռամսյակում ժմկետանց վարկերն ավելացել են 16,2%, իսկ ստանդարտ վարկերը` ընդամենը` 3.4%: Մասնավորապես, վերահսկվող վարկերն աճել են 39.8%, կասկածելի վարկերը` 34,4%, իսկ ոչ ստանդարտ վարկերը նվազել են 23.8%: Բանկերի վարկային ընդհանուր պորտֆելի կազմում ժամկետանց վարկերն աճել են 4.1%, մինչեւ 4,6%, իսկ ստանդարտ վարկերի բաժինը նվազել է 95,9%, մինչեւ 95,4%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ՙստանդարտ՚ վարկերը հոկտեմբերի 1-ին կազմել են 1.66 տրլն.դրամ, ՙվերահսկվող՚ վարկերը` 45.3 մլրդ դրամ, ՙոչ ստանդարտ՚ վարկերը` 18.6 մլրդ դրամ, իսկ ՙկասկածելի՚ վարկերը` 16.4 մլրդ դրամ: Եռամսյակային կտրվածքով արձանագրվել է ՙվերահսկվող՚ վարկերի 1,9% աճ, մինչեւ 2,6%, ՙկասկածելի՚ վարկերի` 0.7% աճ, մինչեւ 0,9%, իսկ ՙոչ ստանդարտ՚ վարկերը նվազել են 1.5%, մինչեւ 1,1%:
Ընդհանուր առմամբ, վարկերը եւ դեբիտորական պարտավորությունները, որոնք դասակարգված են ըստ ռիսկի խմբերի, 3-րդ եռամսյակում աճել են 3.9%, հոկտեմբերի 1-ին կազմելով 1.74 տրլն.դրամ ($ 4.3 մլրդ):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2012-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առեւտրային բանկ, իրենց 465 մասնաճյուղերով (2012-ի հուլիսի 1-ի 461 մասնաճյուղի փոխարեն):