Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2012 15:20
ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ առաջարկ է նախապատրաստել ավանդատուներին Խնայողությունների միջազգային օրվա առթիվ
Արմինֆո: Խնայողությունների միջազգային օրվա առթիվ ՎՏԲ-Հայաստան Բանկը ավանդատուների համար պատրաստել է հատուկ առաջարկ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
տարվա մեջ միայն մեկ օր, հոկտեմբերի 31-ին հաճախորդները կարող են ձևակերպել ՙԽնայողությունների օր՚ ավանդ ՀՀ դրամով 14.5% տոկոսադրույքով, 91-ից 730 օր ժամկետով:
Աղբյուրի համաձայն, այս բացառիկ ավանդային ակցիայի մասնակից դառնալ և շահավետ ավանդ ձևակերպել կարող է յուրաքանչյուր ցանկացող: Հոկտեմբերի 31-ին ՎՏԲ-Հայաստան բանկում ավանդ ներդնող բոլոր ավանդատուներին սպասվում են հաճելի անակնկալներ` 1 000 000 ՀՀ դրամ և ավել գումար ներդնելիս նվեր քարտ Visa Gold; յուրաքանչյուր ավանդատուին նվեր` Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի ներկայացման տոմս
ՙՀոկտեմբերի 31-ը Խնայողությունների միջազգայի օրն է: Տվյալ տոնի նպատակն է գումարը կուտակելու և խնայելու կարողությունը` դա ցանկացած մարդու ֆինանսական հաջողության հիմքն է: Խնայողությունների և անկանխիկ վճարումների մշակույթի զարգացումը հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ռազմավարության անբաժանելի մասը: Մենք պարբերաբար անց ենք կացնում ակցիաներ ուղղված բանկային մշակույթի բարձրացմանը և խնայողությունների մշակույթի զարգացմանը, որոնցում մասնակցում են ցանկացած տարիքի և միջոցների տեր մարդիկ՚,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
Ի դեպ, Խնայողությունների միջազգայի օրը առաջին անգամ նշվել է 1924 թվականին հոկտեմբերի 31-ին, Միջազգային մասնագիտացված կոնգրեսի շրջանակներում` կազմակերպված Միլանում խնայողական բանկային ինստիտուտների կողմից: Մեր օրերում Խնայողությունների միջազգայի օրը նշվում է ամբողջ աշխարհում, դառնալով բարի ավնադույթ: Տոնը նշվում է եվրոպական 29 պետությունում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալոթւյան` Հյաստանի առեւտրային բանկերի Ռենկինգի, ՎՏԲ-Հայաստան Բանկը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, ժամկետային ավանդների 73.7 մլրդ.դրամ ծավալով զբաղեցնում է 5-րդ դիրքը (բանկի ընդանուր պարտավորությունների 47%-ը), գրանցելով տարեկան 42% աճ: Ժամկետային ավանդնրի կազմում ֆիզիկական անձանց միջոցները կազմում են ավելի քան 70% (2-րդ դիրքը շուկայում), գրանցելով տարեկան 50% աճ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ, ներկայումս իր խոշորությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 69 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: