Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2012 18:27
Արդշինինվեստբանկը 2012 թվականի 9 ամիսներին սպասարկվող քարտերի քանակը մեծացրել է 20 տոկոսով
Արմինֆո: Արդշինինվեստբանկը 2012 թվականի 9 ամիսներին սպասարկվող քարտերի քանակը մեծացրել է 20%, մինչեւ 127 հազար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, բանկը թողարկում եւ սպասարկում է VISA, MasterCard եւ ArCa քարտեր: Ներդրվել է նոր ծառայություն` քարտային հաշվի համալրում եւ Telcell թերմինալների միջոցով վարկերի մարում: Բանկը նաեւ մշակվել եւ ներդրել է Android-ի եւ iOS ծրագրերը, որը հնարավորություն է տալիս Արդշինինվեստբանկի ծառայություններին եւ նորություններին ծանոթանալ սմարթֆոնների եւ պլանշետների:
Ըստ ԱրմԻնֆո գործակալոթւյան` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ Տեղեկագրի, 2012 թվականի ապրիլի 1-ի րությամբ Արդշինինվեստբանկի ակտիվ քարտերի քանակը կազմել է ավելի քան 113 հազար ¥3 տեղ¤, գրանցլով տարեկան 81.4% աճ: Քարտերի ընդհանուր թվում միջազգային MasterCard քարտերը կազմել են մոտ 49 հազար, Visa քարտերը` ավելի քան 37 հազար: Աշխատավարձային քարտերի տեսակարար կշիռը կազմել է քարտերի ընդհանուր ծավալների ավելի քան 49%-ը, գրանցելով տարեկան 27.4% աճ: Պլաստիկ քարտերով տրանսակցիաների ծավալների տարեկան աճը կազմել է 23% ¥4 տեղ¤: Սեփական թերմինալների քանակով բանկն առաջատարների տասնյակում է` 65.3% աճ, իսկ բանկոմատների քանակը կազմել է 85: Տարեկան կտրվածքով գործարկվել է 25 նոր բանկոմատ: Կենսաթոշակային քարտերի թվով բանկը գտնվում է 3-րդ տեղում, գրանցելով տարեկան 47% աճ: Կենսաթոշակային ծրագրի շրջանակներում բանկը թողարկում եւ սպասարկում է միջազգային քարտեր: