Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2012 18:03
Հայաստանի 10 վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում
ԱրմԻնֆո. 2012 թվականի 9 ամիսների արդյունքներով, Հայաստանի 10 վարկային կազմակերպություններ ընդգրկվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում, որոնցից 9-ը հանդիսանում են ունիվերսալ վարկային, իսկ 1-ը` լիզինգային կազմակերպություն:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, առաջատարն է ՙՖինքա՚-ն` 128 տեղ, հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեին վճարելով 503,9 մլն դրամ, այդ թվում` 460,6 մլն դրամ շահութահարկ ու եկամտահարկ, որին հաջորդում են` ՙՖասթ Կրեդիտ՚-ը` 133 տեղ (486.8 մլն դրամ, որից 485,9 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), ACBA Leasing լիզինգային ընկերությունը` 161 տեղ, վճարելով 421,3 մլն դրամ, որից 153 մլն դրամ շահութահարկ ու եկամտահարկ, ՙՆորվիկը՚` 175 տեղ, վճարելով 385,5 մլն դրամ, այդ թվում` 382,2 մլն դրամ շահութահարկ ու եկամտահարկ եւ ՙԿԱՄՈՒՐՋ՚-ը` 255 տեղ, ¥251 մլն.դրամ, այդ թվում 248.6 մլն.դրամ շահութահարկ եւ եկամտահարկ):
Այնուհետեւ հաջորդում են` ՙԱրեգակ՚-ը` 423 տեղ (150.1 մլն դրամ, որից
114,8 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), ՙՍԵՖ International՚-ը` 481 տեղ (130.5 մլն դրամ, որից $ 119,8 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկի), ՙԲԼԵՍՍ՚-ը`584 տեղ (103.1 դրամ, որից 102,6 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚-ը` 678 տեղ (90.3 մլն դրամ, որից 89.8 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ): Ցանկը եզրափակում է ՙԷքսպրես Կրեդիտ՚-ը` 938 տեղ, վճարելով 60,7 մլն դրամ, այդ թվում` 58 մլն.դրամ շահութահարկ եւ եկամտահարկ:
2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Հայաստան 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում են եղել 9 վարկային կազմակերպություններ: Այդ թվում` ՙՖասթ Կրեդիտ՚-ը` 110 տեղ, ՙՖինքա՚`123 տեղ, ACBA Leasing լիզինգ` 154 տեղ ՙՆորվիկ՚`155 տեղ, ՙԿԱՄՈՒՐՋ՚` 194 տեղ:
2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն, որոնցից 28-ունիվերսալ, 3-ը` լիզինգայի եւ մեկ վարկային միություն: