Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2012 21:59
Արտարժութային պարտադիր պահուստների, արտաքին պահուստների եւ ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամական միջոցների սեպտեմբերյան անկումը բերեց Հայաստանի դրամական բազայի կրճատմանը
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2012 թվականի սեպտեմբերին նվազել է 0.1% (793 մլն.դրամով), հոկտեմբերի 1-ին կազմելով 603.8 մլրդ դրամ ($ 1.486 մլրդ): Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով, դրամական բազան աճել է 5.8%:
Դրամական բազայի կազմում ՀՀ Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամական միջոցները հոկտեմբերի 1-ին կազմել են 400.5 մլրդ դրամ (դրամական բազայի 66.3%-ը), սեպտեմբերին գրեթե չնվազելով, իսկ տարեկան աճը կազմել է 11.4%:
Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազային ընդհանուր ծավալում կազմել է 24.8% կամ 149.9 մլրդ դրամ սեպտեմբերին աճելով 2.7%, իսկ տարեկան կտրվածքով` 53.7%: Պարտադիր արտարժութային պահուստների կազմել են ընդհանուր դրամական բազայի 7.3%-ը, կամ 44.1 մլրդ դրամ, սեպտեմբերին նվազելով 8.3%, իսկ տարեկան կտրրվածքով` նվազելով 57.8%:
Աղբյուրի համաձայն, արտաքին պահուստների չափերը (առանց սեփականաշնորհման միջոցների) սեպտեմբերին նվազել են 2.6%, իսկ տարեկան կտրվաածքով` 20.8%, մինչեւ 374.3 մլրդ դրամ: Ներքին ակտիվների չափերը հաշվետու ամսում աճել են 4.2%, հոկտեմբերի 1-ին կազմելով 229.6 մլրդ դրամ, իսկ տարեկան աճը`ավելի քան 2 անգամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պարտավորությունները գրանցել են 90.7 մլրդ դրամբացասական ցուցանիշ, ամսական կտրվածքով խորանալով 1,4%, իսկ տարեկան կտրվածքով կրճատվելով 9.7%: Բանկերի հանդեպ պահանջները սեպտեմբերին աճել են 5.2%, մինչեւ 126.3 մլրդ դրամ, տարեկան աճը` 54.4%: Դրանց կազմում ռեպո-գործարքների ծավալը մեկ ամսում աճել են 34.8%, իսկ տարեկան աճը կազմել է ավելի քան 5 անգամ, մինչեւ 46.6 մլրդ դրամ: