Հինգշաբթի, 8 Նոյեմբերի 2012 18:38
Հայաստանի բանկերի կողմից ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալների աճը փոխարինվեց անկումով
ԱրմԻնֆո. Հայաստանում ՓՄՁ ոլորտի վարկավորման միագումար պորտֆգելը 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 421.5 մլրդ դրամ (ավելի քան $ 1մլրդ), կամ ընդհանուր վարկային պորտֆելի 26.9%-ը, գրանցելով տարեկան 45.1% աճ: Ընդ որում, երրորդ եռամսյակում 5.5% ճը փոխարինվեց 1.9%-ի անկումով, ինչը պայմանավորված է հինգ բանկերի կողմից այս ոլորտի վարկավորման զգալի կրճատումներով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առեւտրային բանկերի Ռենկինգի, եռամսյակային ամենամեծ անկումը գրանցել է Արդշինինվեստբանկը` 49.7% (12 տեղ), իսկ ամենաբարձր տարեկան աճը` Կոնվերս բանկը եւ Բիբլոս Բանկը` 87-99% (համապատասխանաբար 18 եւ 21 տեղեր):
ՃՄՁ ոլորտի վարկավրման գծով առաջատարների եռյակում են ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱՐԻԿՈԼ Բանկը, Ինեկոբանկը եւ Հայբիզնեսբանկ, ապահովելով այս ոլորտի ներդրումների ավելի քան 36%-ը:
Նշենք, որ Հայաստանի բանկեր իմիջոցով իրականացվող միջազգային վարկային շտ ծրագրեր ուղղված են ՓՄՁ ոլորտի զարգացմանը: Դրանց թվում են KfW, EBRD, IFS, ADB, BSTDB, ինչես նաեւ ռուսաստանյան կայունացնող վարկի ու ՀԲ վարկի միջոցները: