Հինգշաբթի, 8 Նոյեմբերի 2012 22:23
Հայաստանի բանկային համակարգի կապիտալի եկամտաբերության մակարդակը մեկ տարում նվազել է 1.6 տոկոսով
Արմինֆո: Հայաստանի բանկային համակարգի կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE) 2012 թվականի 9 ամիսներին կազմել է 7.78%, տարեկան կտրվածքով նվազելով 1.6%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի բանկերի Ռենկինգի, ակտիվների շահութաբերության մակարդակը (ROA) կազմել է 1.34%, հաշվետու ժամանակահատվածում տարեկան կտրվածքով նվազելով 0.5%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկային համակարգի ROE-ն կրճատվել է 0.6%, իսկ ROA-ն`0.4%: Նախաճգնաժամային փուլի ցուցանիշների համմատ ROE-ն նվազել է 2.8%, իսկ ROA-ն` 1,6%:
ROE եւ ROA տարեկան վատթարացումը, ըստ վերլուծաբանների, բացի ակտիվների եկամտաբերության որոշակի կորստից բացի պայմանավորված է նաեւ արտարժույթի վերագնահատումից առաջացած բացակական սալդոյի խորացումով: Ընդհանուր առմամբ, բանկային համակարգում արտարժույթի վերագնահատման բացասական սալդոն տարեկան կտրվածքով աճել է 18 անգամ, մինչեւ 1,2 մլրդ.դրամ, քանի որ դրան նախորդող տարում 14 բանկերի բացասական սալդոն մի քանի անգամ ավելի էական էր, քան 13 բանկերինը հաշվետու ժամանակահատվածում: Նշենք, որ ROE եւ ROA հաշվարկվում է բանկերի ընդհանուր ակտիվների եւ ընդհանուր կապիտալի միջին օրական բալանսային ցուցանիշների հիման վրա` հաշվետու ժամանակահատվածի չբաշխված շահույթի հետ հարաբերակցությամբ:
ROE մակարդակով ռաջատարների հնգյակում են HSBC Բանկ Հայաստանը` 17,15%, ԻՆԵԿՈԲԱՆԿԸ` 16,57%, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ`13,71%, Ամերիաբանկը` 13,59% եւ Արցախբանկը`13,24%. ROA մակարդակով առաջատարների հնգյակում են` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ` 3,14%, HSBC Բանկ ՀայաստանԸ` 2,99%, Արմսվիսբանկը` 2,88% ԻՆԵԿՈԲԱՆԿԸ` 2.70% եւ Պրոմեթեյ Բանկը` 2,60%:
Բանկերի համախառն ընդհանուր կապիտալը տարեկան կտրվածքով աճել է 8.9%, իսկ երրորդ եռամսյակում`1.5%, սեպտեմբերի 30–ին կազմելով 393.3 մլրդ դրամ ($ 968 մլն). Միագումար ակտիվները տարեկան կտրվածքով աճել են 21.5%, իսկ 2012-ի երրորդ եռամսյակում` 3.9%, կազմելով 2,3 տրլն դրամ ($ 5.7 մլրդ): Միագումար չբաշխված շահույթը առաջին 2012-ի 9 ամիսներին կազմել է 29.2 մլրդ դրամ ($ 71.9 մլն), տարեկան կտրավածքով նվազելով 7.8%:
Ընդհանուր կապիտալի չափերով առաջատարների հնգյակում են ACBA-Credit Agricole Bank-ը` 47.1 մլրդ դրամ, Ամերիաբանկը` 35.9 մլրդ դրամ, HSBC Բանկ Հայաստանը` 35.4 մլրդ դրամ, Արդշինինվեստբանկը` 34.7 մլրդ դրամ եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը` 29.4 մլրդ դրամ: Ակտիվների չափերով առաջատարների հնգյակում են ACBA-Credit Agricole Bank-ը`243,9 մլրդ դրամ, Ամերիաբանկը` 241,5 մլրդ դրամ, Հայբիզնեսբանկը` 207,4 մլրդ դրամ, HSBC Բանկ Հայաստանը` 206,7 մլրդ դրամ, Արդշինինվեստբանկը` 195,3 մլրդ դրամ: Չբաշխված շահույթի մակարդակով 2012-ի ինն ամիսներին առաջատարների հնգյակում են HSBC Բանկ Հայաստանը` 5.7 մլրդ դրամ, Ամերիաբանկը` 4.7 մլրդ դրամ, Արդշինինվեստբանկը եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը` 3.2 մլրդ դրամի եւ ACBA-Credit Agricole Bank-ը` 3 մլրդ դրամ: