Ուրբաթ, 9 Նոյեմբերի 2012 18:49
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 11,5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 15,6 տոկոսով
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.8 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 11,5 տոկոս), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 54 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է 15,6 տոկոս):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նոյեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,793,622 ԱՄՆ դոլար 407.15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 83,809,542 ԱՄՆ դոլար 408.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,210,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,128,803 EUR 520.13 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,458,133 EUR 523.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 768,081,690 ՌԴ ռուբլի 12.85 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 120,338,211 ՌԴ ռուբլի 13.04 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: