Երեքշաբթի, 13 Նոյեմբերի 2012 18:33
Հայաստանի միջազգային պահուստները հոկտեմբերին աճել են 1 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2012 թվականի հոկտեմբերին աճել են 1%, նոյեմբերի 1-ին կազմելով $ 1,709, տարեկան կտրվածքով կրճատվելով 12.3%: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնակն բանկի ամենամսյա Տեղեկագրում, համախառն արտաքին ակտիվների աճն անցյալ ամիս պայմանավորված է եղելԿենտրոնական բանկի ատրարժույթով ակտիվների աճով` մինչեւ $ 1702,3 մլն.դոլար (տարեկան 12.2% անկումով):
Ըստ աղբյուրի, SDR չափը ԱՄՀ-ի կազմում հոկտեմբերի վերջին կազմել է $ 6.7 մլն, ամսվա ընթացքում չփոխվելով, իսկ տարեկան կտրավծքով նվազել է 39.6%:
Նշենք, որ համախառն միջազգային պահուստների կազմում բանկային ոսկու բաժինը զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: