Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2012 16:44
Ամերաբանկը հանդես է գալիս քարտային նախաձեռնությամբ` ՙՎճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք՚ կարգախոսի ներքո
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը հանդես է գալիս ՀՀ բանկային համակարգում նոր նախաձեռնությամբ` ՙՎճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք՚ կարգախոսի ներքո Բանկը սկսել է քարտային արշավ` ուղղված երեխաների բուժմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, քարտային այս արշավին կարող են մասնակցել Ամերիաբանկի բոլոր քարտապանները` անկանխիկ վճարումներ կատարելով աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած առևտրի կետում, ինչպես նաև այլ բանկերի քարտապանները` վճարելով այն առևտրի կետերում, ուր տեղադրված են Ամերիաբանկի POS-տերմինալները: Նշենք, որ անկանխիկ գործարքներ են համարվում նաև առցանց գործարքները, բացառությամբ կոմունալ վճարների և քարտից քարտ կատարված փոխանցումների:
Անկանխիկ վճարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամի դիմաց Ամերիաբանկը 1 ՀՀ դրամ փոխանցում է երեխաների բուժման համար, ընդ որում, գումարը փոխանցվում է բացառապես Ամերիաբանկի հասույթից, թե քարտապաններից, և թե առևտրային կետերից որևէ վճար չի գանձվում: ՙՎճարի'ր քարտով, նվիրի'ր կյանքե կարգախոսի ներքո իրականացվող քարտային արշավը կգործի մինչև 2013թ. հունվարի 31-ը, որի ընթացքում կուտակված գումարը կփոխանցվի ՙՆվիրիր կյանք՚ հիմնադրամում գրանցված երեխաներին, ովքեր կյանքի դժվարին պայքար են մղում: Արշավի ավարտից հետո Ամերիաբանկը հանրությանը կներկայացնի հաշվետվություն կուտակված գումարի օգտագործման ուղղությունների վերաբերյալ:
Ամերիաբանկն ամենաակտիվ քարտապաններին իր երախտագիտությունն արտահայտելու նպատակով նախատեսել է նվեր` iPhone5 հեռախոս: Նվերները կհանձնվեն արշավի ավարտից հետո:
Բանկում գործում է նաև բարեգործական հաշվեհամար` 1570036910764400, որին կարող են գումարներ փոխանցել բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ մանուկների համար չափազանց կարևոր այս նախաձեռնության մեջ: