Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2012 17:26

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2012 թվականի 9 ամիսներին աճել են 12.8 տոկոսով


ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2012 թվականի 9 ամիսներին աճել են 12.8, նախորդ տարվա 23.5% աճի փոխարեն: ՄԻայն 3-րդ եռամսյակում ճը դանդաղել է 8.8%, մինչեւ 4,4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.3% ճի փոխարեն: Տարեկան կտրվածքով ընդհանուր պարտավորություններն աճել են 24.5%, նախորդ տարվա 34.7% ճի համեմատ: Համակարգի ընդհանուր պարտավորությունները 2012 թվականի սեպտեմբերի 30-ին կազմել են 1.9 տրլն դրամ կամ $ 4.7 մլրդ:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերի Ռենկինգ՚ վերլուծական տեղեկագրի, բանկերի պարտավորությունների կազմում 2011 թվականի 3-րդ եռամսյակում գրանցվել էր ժամկետային ավանդների 7.6% աճ, նախորդ տարվ նույն ժամանակահատվածի 6.6%-ի փոխաարեն, իսկ ցպահանջ պարտավորությունների գծով` 5.7%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16.4% աճի փոխարեն: Բանկային թղթակցային հաշիվների գծով (լորո) գրանցվել է 7.5% աճ, իսկ բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների ավանդներ եւ վարկերի գծով գրանցվել է 0,2% անկում: Տարեկան կտրվածքով ժամկետային ավանդներն աճել են 40.4%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35.7% տարեկան աճի փոխարեն, ցպահանջ պարտավորությունները` 6.7%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27.7% աճի համեմատ: Բանկերից եւ այլ ֆինանսական կազմակերպությունների ավանդների եւ վարկերի գծով` 14.4%, իսկ լորո հաշիվների գծով գրանցվել է 3.4% անկում:

Պարտավորությունների կազմի տարեկան դինամիկան, ըստ գործակալության վերլուծաբանների, վկայում է այն մասին, որ առեւտրային բանկերը, վարկավորման տեմպերը պահպանելու նպատակով, շարունակվող ճգնաժամային երեւույթների պայմաներում, շարունակում են միջոցներ ներգրավել ոչ միայն ներքին շուկայից, այլ նաեւ արտաքին աղբյուրներից, առաջին հերթին միջազգային վարկային ծրագրերի շրջանակներում: Ընդ որում, բանկերի կողմից միջազգային ծրագրերին ավելի ակտիվ ներգրավվածությունը թույլ է տալիս լուծել երկարաժամկետ եւ էժան ռեսուրսներ ներգրավելու պրոբլեմը, ինչը հնարավորություն է տալիս վարկավորումն իրականացնել փոխառուների համար ավելի գրավիչ պայմաններով:

Ըստ վերլուծության, ընդհանուր պարտավորությունների կազմում ժամկետային ավանդները սեպտեմբեր 30-ին կազմել են ավելի քան 42.7%, ցպահանջ ավանդները` 20.6%, բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների ավանդները եւ վարկերը` 28.5%, իսկ բանկերի թղթակցային հաշիվները (լորո)` 0.8%: Համեմատության համար ԱրմԻնֆո-ի վերլուծաբանները նշում են, որ նախաճգնաժամային 2007 թվականին պարտավորությունների կազմում ցպահանջ պարտավորությունները կազմում էին 35%, ժամկետային ավանդները`ավելի քան 37%, բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների ավանդները եւ վարկերը` ավելի քան 11%. 2008 թվականին այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 25%, 33% եւ 20%, 2009 թվականին` 26%, 41% եւ 24%, իսկ 2010 թվականին` 24%, 40% եւ 30%: