Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2012 20:26
ՀՀ վարչապետ. Առաջիկայում Հայաստանը կանցնի ԱՊՊԱ շուկայի ազատականացմանը
ԱրմԻնֆո. Առաջիկայում Հայաստանը կանցնի ԱՊՊԱ շուկայի ազատականացմանը: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով, շուկան ինքը պետք է որոշի գները: ՙԴա մեր քաղաքական որոշումն է՚,-հավելել է վարչապետը, հավելելով, որ ԱՊՊԱ համակարգի կիրառման 2012 թվականի արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի հաշվետվություն, որտեղ կարտացոլվեն համակարգի եկամտաբերությունը, ինչպես նաեւ այն, թե բա±րձր են ԱՊՊԱ ծառայության գները, թե± ոչ: Վարչապետը հիշեցրել է, որ ըստ օրենքի, գործում է լիազորված մարմին, որը պատասխանատու է համակարգի կիրառման համար: Այդ մարմինը պետք է լինի անկախ եւ օբյեկտիվորեն հանրությանը ներկայացնի ոլորտում տիրող իրավիճակը: Վարչապետը հավաստել է, որ համակարգի կիրառման արդյունքները կդառնան խորհրդարանի քննարկման թեմա, որի ընթացքում կընդունվեն խելամիտ որոշումներ: Չի բացառվում, որ քննարկումների ընթացքում կանդրադառնան նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակների հարցերին:
ԱՊՊԱ ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականից: Ապահովագրական շուկայի վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Հայաստանում գործող 7 ապահովագրական ընկերությունների պահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 23.8 մլրդ դրամ, որտեղ ԱՊՊԱ բաժինը կազմել է 10.1 մլրդ դրամ: Իսկ ապահովագրական ընկերությունների հատուցումների ծավալը կիսամյակում կազմել է մոտ 6 մլրդ դրամ, որտեղ ԱՊՊԱ բաժինը կազմել է 4,2 մլրդ դրամ: