Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2012 16:08
Արարատբանկը Green for Growth Fund հետ համատեղ կաջակցի էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսավորմանը
ԱրմԻնֆո. Արարատբանկը եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի հիմնադրամը Green for Growth Fund (GGF) ստորագրել են 5 մլն.դոլարի էներգաարդյունավետության նախագծերի վարկավորմա պայմանագիր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիում հայտարարել է Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Ըստ Օսիպյանի, միջոցները կուղղվեն բանկի հաճախորդ հանդիսացող ձեռնարկությունների, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործման վարկավորմանը: Նախատեսվում է, որ նշված ծրագրի շրջանակներում տրամադրված վարկը թույլ կտա խնայել առաջնային էներգիայի առնվազն 20%-ը, որը հավասարազր կլինի 19.580 ՄՎտ-ին:
Ա.Օսիպյանը, կարեւորելով էներգախնայողության հատվածի դերը տնտեսության մեջ հետ, վստահությամբ հայտարարել է, որ կառուցողական համագործակցությունը շատ բանով կնպաստի այս ուղղության արդյունավետ զարգացմանը:
ՙGGF հետ համագործակցության շրջանակներում Արարատբանկը կստանա նաեւ կարեւոր տեխնիկական աջակցություն, ինչը մեզ թույլ կտա հայկական շուկայում ներդնել էներգախնայողության նախագծերի վարկավորումը, նոր գործիքներ եւ տեխնոլոգիաներ՚, - ասել Ա.Օսիպյանը:
Իր հերթին, GGF նախագահ Միխաիլ Մորշելը նշել է, որ Արարատբանկը հանդիսանում է այլընտրանքային էներգիայի վարկավորման հուսալի կազմակերպություն, իսկ բանկի լայն աշխարհագրական տեղակայվածությունը հիմնադրամին թույլ կտա առավելագույն կերպով բարձրացնել մատչելիությունը մարզերում գործող ձեռնարկությունների եւ տնտեսությունների համար:
Green for Growth Fund հիմնվել է 2009 թվականին երմանական զարգացման բանկի (KfW Entwicklungsbank) եւ Եվրոպական ներդրումային բանկի կողմից, Եվրոպական հանձնաժողովի եւ EBRD ֆինանսական աջակցությամբ: Հիմնադրամի նպատակն է խրախուսել էներգիայի արդյունավետ օգտագործմանը, վերականգնվող էներգիայի օգտագործմանը Հարավ-Արեւելյան Եվրոպայում եւ հարեւան երկրներում: