Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2012 18:34
Thomson Reuters-ը Յունիբանկին ճանաչել է Հայաստանի լավագույն դիլինգ բանկ
ԱրմԻնֆո. Thomson Reuters միջազգային կորպորացիան Յունիբանկին շնորհել է “Լավագույն դիլինգ բանկ 2012” կոչումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում: 
Աղբյուրի համաձայն, բարձր գնահատականը բանկին շնորհվել է միջբանկային և արժութային շուկաներում բանկի գործունեության արդյունքներով: Thomson Reuters փորձագետները հաշվի են առել բանկի զարգացման ռազմավարությունը և շուկայում զբաղեցրած դիրքը, մատուցվող ծառայությունների որակը, աշխատակիցների արհեստավարժության մակարդակը: ՙՀաճախորդների արագ և որակյալ սպասարկումը Յունիբանկի համար ունի առաջնահերթ նշանակություն՚,- նշում է աղբյուրը:
Արմինֆո գործակալության ՀՀ առևտրային բանկերի ռենքինգի տվյալների համաձայն, 30.09.12թ.-ի դրությամբ Յունիբանկն արժութային գործարքներից ստացված զուտ շահույթի ծավալով հայաստանյան բանկային համակարգի առաջատար եռյակում է` ավելի քան 1 մլրդ դրամ: 
Thomson Reuters կորպորացիան ստեղծվել է բրիտանական Reuters և կանադական Thomson Financial կազմակերպությունների միաձուլման արդյունքում: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով, կորպորացիայի զուտ շահույթն աճել է 26%-ով և կազմել 314 մլն ԱՄՆ դոլար: Thomson Reuters-ի հիմնական բիզնես ուղղությունները բորսայի տերմինալներն ու տեղեկատվական գործակալությունն են: